Ինչպես արդեն հաղորդել էինք, «Ակօս»-ի լրագրողներից Էմրե Էրթանին մի բացահայտում էր արել այն մասին, թե Թուրքական պատմագիտական ընկերությունը պահանջել է տրամադրել Հայկական հարցող զբաղվող մագիստրոս և ասպիրանտ ուսանողների անունները, գիտական հետազոտության թեմաների վերնագրերն ու կոնտակտային տվյալներ: Ահա ԹՊԸ-ի նախագահ Մեհմեդ Մեթին Հյուլագյուն «Միլիյեթ» թերթի լրագրողի հետ խոսել է այս թեմայի շուրջ: «Ուսանողների մասին տվյալները հավաքում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին ժողովածուի համար օգտագործելու նպատակով, որը պատրաստ կլինի 2015 թվականին: Քանի որ մեր պատմության մեջ կա Հայկական հարց, տեղահանության, ցեղասպանության մասին պնդումներ, ցանկացանք հասկանալ, թե Թուրքիան ուր է հասել այս հարցերի շուրջ աշխատանքներում: Որոշեցինք ժողովածուի կազմման աշխատանքներում համապատասխան մարդկանց ներառել, թող նրանք էլ օգուտ քաղեն: Այս ժողովածուի մասին հայտարարությունը կա նաև մեր ինտերնետային կայքում: Մենք թաքուն որևէ բան չենք անում»,-նշել է Հյուլագյուն:
