Բելգիայի Սենատը հավանության է արժանացրել ծանր հիվանդ երեխաների էվթանազիայի մասին օրենքի նախագիծը: Հիմա այն պետք է քննարկի խորհրդարանի Ներքին պալատը: Եթե այնտեղ էլ փաստաթուղթը հավանության արժանանա, ապա էվթանազիան այլևս քրեորեն դատապարտելի չի լինի:
Կան իհարկե պայմաններ, որ, էվթանազիա կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե հիվանդն իրոք անբուժելի է, ու նրա տառապանքները մեղմելու միջոցներ չկան, ու բժիշկների կանխատեսումներով` մահվան ելքն անխուսափելի է:
Ընդ որում, երեխան պետք է կարողանա ինքը ձևակերպի գրավոր հարցումը: Էվթանազիան պետք է հաստատեն նաև ծնողները: Այս ձեռնարկն ամսիներ առաջ էր ներկայացվել, սակայն մինչ օրս բելգիական հասարակությունն այն բուռն քննարկում է:
Մեծահասակների համար էվթանազիան թույլատրված է 2002-ից: Ամեն ամիս նման շուրջ 4 տասնյակ դիմում-խնդրանք է ներկայացվում, որի 80%-ը` երկրի հյուսիսային մասից` Ֆլանդրիայից: 97%-ի դեպում էվթանազիա կիրառվում է միայն մի քանի գրավոր դիմումների առկայության դեպքում, որոնցավ հաստատվում է հիվանդի` կյանքից հեռանալու վճռական որոշումը:
Tags: էվթանազիա