Ադրբեջանի Միլլի մեջլիսում (խորհրդարան) նախատեսվում է քննարկման ներկայացնել երեխայի սեռով պայմանավորված ընտրության արգելման նախագիծ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ նպատակով առաջարկում են լրացուցիչ հոդված ներառել “Բնակչության առողջության պահպանման մասին” օրենքում, ինչպես նաև համապատասխան քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:
Ըստ այդմ`մոր արգանդում երեխայի սեռը պարզելուց հետո կարգելվի երեխայի սեռով պայմանավորված աբորտ իրականացնելը, քանի որ վերջին ժամանակներս ավելացել է աղջիկներից ազատվելու դեպքերը, որն էլ մեծապես ազդում է դեմոգրաֆիական պատկերի վրա:
Tags: ադրբեջան, երեխայի սեռ
