ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`Դեկտեմբերի 14-ին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առավոտյան ժամերին՝ մառախուղ, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝
Դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին՝ մառախուղ:
Երևանի դեկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
· Օդի առավելագույն ջերմաստիճան 15.00C (1945 թ.)· Օդի նվազագույն ջերմաստիճան -17.50C (1956 թ.)
Tags: եղանակը Հայաստանում
·Օդի միջին օրական ջերմաստիճան 0.50C


