Ամերիկյան Սենտեննիալ քաղաքում աշակերտը տեղի դպրոցի շենքում ատրճանակից կրակ է բացել, վիրավորել 2 աշակերտի, ապա ինքնասպան է եղել:
Քաղաքի ոստիկանի տեղեկացմամբ, աշակերտը ցանկացել է կոնկրետ ուսուցչի սպանել, սակայն նրան չի գտել, քանի որ դասատուն հասցրել էր շենքից դուրս գալ: Երկուսին վիրավորելուց հետո` աշակերտն ինքնասպան է եղել: Ներկա պահին վիրավոր աշակերտներից մեկի վիճակը կրիտիկական է գնահատվում:
Անցած տարի, հունիսին Սենտեննիալ քաղաքի կինոթատրոններից մեկում 24-ամյա Ջեյմս Հոլմսը կրակ բացոց Բեթմենի մասին ֆիլմի ժամանակ, որի հետևանքով 12 մարդ զոհվեց, 58-ը վնասվածքներ ստացան:
Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ, 2012-ի դեկտեմբերի 14-ին Ադամ Լանզան, որը հոգեկան խանգարում ունեցող համարվեց, Նյութաուն քաղաքի Sandy Hook դպրոցում 20 երեխայի ու 6 հասուն մարդու սպանեց, ապա ինքնասպան եղավ:
Tags: սպանություն