Իտալիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է սիցիլական մաֆիայի փաստացի” բոսերի բոսի“` Մատթեո Մեսին Դենարոյի ընտանիքին: Հետաքննությունը տեղեկություններ ունի, որ նրա քույրը, զարմիկներն ու քրոջ որդին տեղյակ են եղել նրա գտնվելու վայրի մասին, կապ ունեցել նրա հետ և օգնել ղեկավարելու “Կոզա Նոստրան”:
Մաֆիոզ առաջնորդի բարեկամներին ձերբակալել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, որն անց էր կացվում Սիցիլիայի արևմուտքում գտնվող Տրապանի քաղաքում: Ընդհանուր առմամբ հսկողության տակ են վերցրել 30 մարդու: Ընդ որում, առգրավվել է շուրջ 5 մլն եվրո գումար, ինչը ենթադրվում է` պատկանում է Դենարոյին ու նրա ընտանիքին:
Ձերբակալվածների դեմ գործ է հարուցվել:Մատթեո Մեսին Դենարոյին, որի մականունը իտալական կոմիքսի հերոսի անունով “Դիաբոլիկ” է, հետախուզման մեջ է 1993-ից: Հիմա նա 50 տարեկան է: Ենթադրվում է, որ “Կոզա Նոստրայի” հիերարխիայի բարձրագույն աստիճանին նա բարձրացել է 2006-ին, նախկին “կնքահոր”` Բերնարդո Պրովենցիանոյի ձերբակալությունից հետո: 2002-ին Դենարոյին հեռակա ցմահ բանտարկության են դատապարտել`1993-ին դատախազի ու Իտալիայի իշխանության ուրիշ անդամներ դեմ ահաբեկչություններ իրականացնելու համար:
Tags: մաֆիա