Ֆրանսիայի նոր առաջին լեդին երկրի բյուջեի վրա երեք անգամ էժան է նստում նախորդից: Հաշվետվությունից ,որը ներկայացված էր վարչապետի գրասենյակ, պարզ է դառնում,որ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին`Վալերի Տրիերվեյլերը բավականին համեստ կյանք է վարում: Ամսական նա ծախսում է 19 742 եվրո, որը ամբողջովին տրվում է հինգ հոգուց բաղկացած անձնակազմին աշխատավարձ:
նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը`Կարլա Բրունին, հարկատուների փողերը չէր ափսոսում, հաղորդում է “Ռոսիա 1″-ը: Նա ուներ ութ օգնական , որոնց վճարում էր 36,6 հազար եվրո: Եվս 25 հազար եվրո ծախսվում էր նրա անձնական կայքի սպասարկման վրա: Պետք է նկատել, որ ֆրանսիացիների ծախսերի այդ մեծ տարբերությունը չի զարմացնում, նրանք համարում են դա բնական:
Tags: ֆրանսիա
