Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Միշենկոյին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին, հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, Ուկրաինայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Ղարաբաղյան հակամարտությունը:
Tags: ադրբեջան, Ուկրաինա, ռազմական համագործակցություն