Վրաստանի խորհրդարանական պավիրակությունը երկօրյա այցով կգտնվի Հայաստանում

Դավիդ ՈւսուպաշվիլիՎրաստանի խորհրդարանական պատվիրակությունը Դավիդ Ուսուպաշվիլիի գլխավորությամբ դեկտեմբերի 14-ից 16-ը կգտնվեն Հայաստանում: Հայտի է, որ կողմերը Ալավերդի քաղաքում քննարկելու են երկու երկրների միջխորհրդարանային համագործակցության հեռանկարները, երկկողմ և միջպետական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև խորհրդարանի դերը առևտրի, տնտեսության, գյուղատնտեսության և մշակույթի առաջընթացի գործում:

Պաշտոնական այցի երկրորդ օրը հայ և վրացի խորհրդականները հանդիպումներ կունենան աշխատանքային ձևաչափով: Հանդիպումները կավարտվեն հուշագրերի ստորագրությամբ: Միջխորհրարանական հանդիպումները իրականացվում են ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ:

 Անկախ

 

Tags: ,