Instagram կայքի գործադիր տնօրեն Քևին Սիսթրոմը ուրբաթ օրը հայտնել է, որ կայքում Ջասթին Բիբերի տեղադրած լուսանկարը ճանաչվել է 2013թ-ի ամենաշատ հավանված լուսանկար: Ընկերությունից հայտնում են, որ յուրաքանչյուր օր կայքում 55 միլիոն լուսանկար է տեղադրվում, սակայն Ուիլ Սմիթի հետ Բիբերի լուսանկարը հավաքել է 1,496,070 հավանություն:
Լուսանկարը տեղադրվել է չորս ամիս առաջ, որտեղ պատկերված են կանադացի փոփ երգիչը և Ուիլ Սմիթը: 19-ամյա Ջասթին Բիբերը Instagram-ում 12 միլիոն հետևող ունի: Նա լուսանկարի մեկնաբանություններում գրել էր «Ես և հորեղբայր Ուիլը»:
Instagram-ը նաև հարապարակել է այն վայրի անունը, որտեղից ամենաշատ լուսանակրներ են տեղադրել կայքում: Այս տարի ամենաշատ լուսանկար տեղադրած վայրը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում գտնվող Սիամ Պարագոն առևտրի կենտրոնն է:
Ամենաշատ լուսանկար տեղադրած քաղաք է ճանաչվել Նյու Յորքը, երկրորդ տեղում Բանգկոկն է, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականներում՝ հաջորդաբար Լոս Անջելեսը և Լոնդոնը:
Tags: Ուիլ Սմիթ, Ջասթին Բիբեր