Ֆիննական լաստանավերի օպերատորներից մեկը հայտնել է, որ իր նավերից մեկը մնացել է Բալթիկ ծովի ծանծաղուտներում, սակայն նրա գրեթե 2,000 ուղևորների շարքում տուժածներ չկան:
Viking Line-ը նշում է, որ շաբաթ օրը կեսօրին M/S Amorella նավը ֆիննական Տուրկու նավահանգստից Ստոկհոլմ մեկնելու ճանապարհին էլեկտրականության խափանման պատճառով հարվածել է ժայռերին: Այդ պահին նավի վրա 1,945 ուղևոր է գտնվել:
Հայտարարության մեջ նշված է, որ բալաստային բաքի վրա փոքր անցք է հայտնաբերվել, սակայն նավի մեջ ջուր չի լցվում:
Նավը այժմ ծրագրված կանգառ է կատարել երկու նավահանգստային քաղաքների միջև գտնվող, կիսաինքնավար Ալանդյան կղզիներում:
Tags: Բալթիկ ծով, Լաստանավ, ծանծաղուտներ