Կենսաչափական անձնագրերով մարդիկ չեն կարող քվերակել, որովհետև չկա նման անձնագիրը դրոշմակնքելու հնարավորություն

image6001338555235«Աբսուրդ չի՞։  Հայաստանի Հանրապետության տված օրինական, վավերական անձնագիրս ինձ զրկեց ընտրական իրավունքից, որովհետև կենսաչափական է, իսկ հասցես նշված է չիփի մեջ, որը կարդալու հնարավորություն հանձնաժողովները չունեն։ Մի հատ չնայեցին էլ, որ չիփից դուրս՝ անձնագրիս բաց տվյալները ( անուն, ազգանուն, ծննդյան թիվ, ամիս, տարի), իրենց առջև դրված ընտրացուցակների տվյալներիս մեկը-մեկին համապատասխանում են։ Չգիտեմ՝ հոգեբույժներն ինչ կասեին, ես կասեի՝ ընտրակեղծիքից վախի սևեռուն գաղափար»։ Սա մեկն է միայն ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի գրառումներից, ովքեր գնալով ընտրության կենսաչափական անձնագրով, չեն կարողացել քվեարկել:

Իրավիճակը փորձեց մեկնաբանել ՀՀ կենտրոնական  ընտրական  հանձնաժողովի  անդամ   Սիլվա  Մարկոսյանը. «Կենսաչափական անձնագրերով մարդիկ չեն կարող քվերակել, որովհետև չկա նման անձնագիրը դրոշմակնքելու հնարավորություն: Ընտրական իրավունքը պաշտպանելու համար պետք է ունենալ նաև մյուս անձնագիրը, որը չի բացառում կենսաչափական անձնագրի գոյությունը»: