Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ՝ 2:2: Մխիթարյանը միայն 66-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ: «Բորուսիայի» խաղն աշխուժացավ, սակայն թիմը չհաղթեց` չօգտագործված գոլային պահերը շատ էին: Աղյուսակը շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիան»`44 միավոր: «Բորուսիան» 32 միավորով Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ բաժանում են 3-4-րդ տեղերը: Երկրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերը» վաստակել է 37 միավոր: Տեխնիկական արդյունքներ «Հոֆենհայմ» – «Բորուսիա» Դորտմունդ՝ 2:2 Սվեն Շիպլոկ, 17, Քևին Ֆոլանդ, 37 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 44, Լուկաշ Պիշչեկ, 67
