Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող արագ շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը կայացած 4 տուրում 4-ական հաղթանակ են տարել և աղյուսակը գլխավորողների թվում են: 3-ական միավոր ունեն Տիգրան Լ. Պետրոսյանը, Բելգիան ներկայացնող Ռուբեն Աղայանը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռեմ Արթինյանը: Զավեն Անդրիասյանը հավաքել է 2,5 միավոր:
