ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը քիչ առաջ ներկայացրեց տեղեկություններ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Նա մասնավորապես շեշտեց, որ ԿԸՀ-ն այս ընտրություններին ընդառաջ հանձնաժողովների անդամների հետ անցկացրել է վերապատրաստման դասընթացներ, որոնք ունեցել են բավական մեծ մասնակցելիություն` մոտ 70-75 տոկոս: Հանձնաժողովների անդամներին ևս մեկ անգամ բացատրվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները:
ԿԸՀ-ն այս ընտրություններին ընդառաջ նաև պատրաստել է ուղեցույց ընտրության իրավունք ստացած քաղաքացիություն չունեցող անձանց համար և տեսահոլովակ ընտրությունների ընթացկարգի մասին, որ ցուցադրվել է վերգետնյա սփռում ունեցող լրատվամիջոցներով:
Tags: Երևանի ավագանու ընտրություններ
