Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հրապարակավ բացառիկ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում` անցած շաբաթ:
Time-ի տեղեկացմամբ, 53-ամյա Կուկը խոսել է խտրականության մասին, նշել, որ տեսել է ու ինքն էլ է խտրականության տարբեր դրսևորումների արժանացել, որոնք բոլորը միավորվում են մեծամասնությունից տարբերվող մարդկանց նկատմամբ վախի մեջ:
Նա նշել է այն արժեքները, որոնք ինքը գտել է Apple -ում ու Սթիվ Ջոբսի մեջ, երբ 1990-ականներին միացավ ընկերությանը , խոսել է հաշմանդամներին հասանելի արտադրանք ստեղծելու, խտրականության դեմ ուղղված ազգային օրենսդրությանն աջակցելու, գեյերի իրավունքների մասին ու պաշտպանել ներգաղթի ուղղությամբ բարեփոխումները:
Ի դեպ,Out ամսագիրը Կուկին աշխարհի ամենազադեցիկ ԼԳԲՏ-մարդ է ճանաչել:
Tags: Apple