Փարիզում “Շանել համար 5″ -ին նվիրված ցուցահանդես է բացվել

շանելՖրանսիայի մայրաքաղաքում մայիսի 5-ին բացվել է աշխարհում ամենահայտնի “Շանել համար 5″ օծանելիքին նվիրված ցուցահանդես: Ինչպես արվեստի գործ դեռ երբեք այսքան մեծ ցուցահանդես նվիրված չէր եղել օծանելիքին:

Պատվերով առասպելական Էրնեստ Բո պարֆյումերի ստեղծած և Կոկո Շանելի անմիջական մասնակցությամբ այս օծանելիքը ժամանակակից  աշխարհում փաստորեն ստացան դիցաբանական կարգավիճակ: Ներկայիս ցուցահանդեսը ծանոթացնում է “Շանել համար 5″ ստեղծմանն առնչվող բազմաթիվ պատմությունների հետ«

Այցելուները կարող են շատ նորություններ իմանալ  այն մարդկանց մասին, որոնք անսպասելի կապված են եղել օծանելիքի հետ. Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչիի, ռուսական կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկու, նկարիչներ Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի: Ցուցահանեսը նաև պատասխանում է ավանդական մի հարցի.”Ինչ՞ու անվան մեջ 5թիվը դեր ունի”:

“Այս օծանելիքը լռության արվեստ է, ինչպես բանաստեղծությունն ու երաժշտությունը, նաիր մեջ ներառում է գաղտնիքների փունջ”,-ասում է Ժան-Լուի Ֆրոմուն,հաղորդում էИТАР-ТАСС -ը:

“Շանել համար 5″ օծանելիքը առաջին անգամ վաճառքի է հանվել 1921թ մայիսին: Այն բուրավետության կոնցեպցիայում նորություն էր. բաղկացուցիչներից ոչ մեկը դոմինանտ չէր:

Ցուցահանդեսը անց է կացվում Փարիզի կենտրոնում գտնվող  ժամանակակից հայտնի “Պալե դե Տոկիո” կենտրոնում և ունի երեք մաս: Մեկը այգին է, որտեղ աճում են “օծանելիքային” բույսերը, ինքը ցուցադրությունը և ինտերակտիվ դահլիճը, որտեղ կարելի ստեղծել սեփական օծանելիքը:Ցուցահանդեսը կտրի մինչև հունիսի 5-ը:

 

Tags: ,