Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը` 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ

Դս221324091379342932Ավանդույթի համաձայն, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հարցման արդյունքով որոշել է 2013-ի լավագույն մարզիկին:

Ի դեպ, այս անգամ քվեարկությունից առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ խորհրդակցություն էր անցկացվել Հայաստանի սպորտի և երիտասարդության  հարցերի նախարարությունում, որին մարզական լրագրողներից բացի մասնակցել էին գերատեսչության պատասխանատու աշխատողներ, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Ի վերջո, որոշվել էր, որ լավագույնի կոչմանն հավակնողների անուններն առաջին անգամ փորձնական պետք է քվեարկության ներկայացնի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարությունը: Հետագայում պարզվել էր, որ այդ ցուցակում չկա ոչ մի ֆուտբոլիստի և Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի անունը:

Ինչևէ, ՀՀ մարզական լրագրողների  ֆեդերացիայի հարցման արդյունքով արդեն հայտնի են  մրցաշրջանի 10 լավագույն   մարզիկների անունները: Ի դեպ, կազմակերպությունը կարգ է սահմանել և քվեարկությանը թույլատրում է մասնակցել առնվազն 3 տարվա մարզական լրագրության ոլորտում աշխատած լրագրողներին:

Հարցմանը մասնակցել են  մարզական թեմաներով  գրող  22  լրագրողներ: Հայաստանի թիվ մեկ  մարզիկ է ճանաչվել  աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Համաշխարհային ունիվերսիադայի  արծաթե մեդալակիր  Դավիթ Սաֆարյանը:

Ահա թե ովքեր են 10 արժանավորները.

1.  Դավիթ Սաֆարյան   (ազատ  ոճի ըմբշամարտ) 220 միավոր

2.  Արթուր Ալեքսանյան  (հունահռոմեական ոճի  ըմբշամարտ) 187

3.  Արսեն Ջուլֆալակյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 155

4.  Ռոման Ամոյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 119

5.  Աշոտ Դանիելյան (սամբո) 109

6.  Արթուր Դավթյան (մարմնամարզություն)  88

7.  Արամ Ավագյան (բռնցքամարտ) 75

8.  Մաքսիմ Մանուկյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 52

9-10. Մուսա Մուրթազալիև (ազատ ոճի ըմբշամարտ) 49

9-10. Արթուր Շահինյան  (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 49

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում  նշել են ևս  9 մարզիկների անուններ .  շախմատիստներ` Լիլիթ Մկրտչյան, Զավեն Անդրիասյան, բռնցքամարտիկներ` Արթուր Քիրաջյան, Հենրիկ Մոքոյան, սամբիստներ` Տիգրան Կիրակոսյան, Սոսե Բալասանյան, Մավրիկ Նասիբյան, Երջանիկ Կարապետյան և հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյան:

Լավագույն թիմ է ճանաչվել  Եվրոպայի անհատական-թիմային առաջնությունում երրորդ տեղը գրաված  Հայաստանի հունահռոմեական ոճի  ըմբշամարտի հավաքականը:

 

Tags: , ,