9/05 տեղամասում 15:30-ի դրությամբ քվեարկել է 1819 ընտրողներից 800-ը:
Ընտրատեղամասում թե ՀՅԴ, թե ՀԱԿ վստահված անձինք նշեցին, որ խախտում չեն նկատել: ՀԱԿ վստահված անձ Մարիամ Օհանյանի խոսքով երբեմն-երբեմն ընտրատեղամասում շատ մարդ է եղել, ինչի մասին իրազեկել է նախագահին:
Հանձնաժողովի նախագահ Ավագ Դնիելյանն էլ նշեց, որ իրենց մոտ ընտրությունները բնականոն հունով են ընթանում և միշտ էլ մարդիկ ակտիվ են լինում· «Մարդ կա, որին հարգում են և որի խաթր մասնակցում ընտրություններին» (հավանաբար նկատի ունի Գագիկ Բեգլարյանին, ում բնակարանը տվյալ թաղամասում է գտնվում):
13/01 ընտրատեղամասում 1916 ընտրողներից ժամը 16:00-ի դրությամբ արդեն քվեարկել է 700-ից ավելի մարդ:
Հանձնաժողովի նախագահն ասում է, որ որևէ արտառոց պատահար չի գրանցվել, ընտրություններն ընթանում են բնականոն հունով:
Օրվա ընթացքում ուրիշի օգնությամբ է քվեարկել տասներեք անձ:
«Բարև Երևան» դաշինքի վստահված անձ Ավետիք Սարգսյանը նշում է, որ ներսում արտառոց բաներ չեն նկատել, սակայն օրվա ընթացքում մի ընտրողից ահազանգ են ստացել, որ դրսում մարդկանց ցուցակներով ուղղորդում են:
ՀԱԿ-ի և Բարև Երևանի վստահված անձինք դուրս են եկել և պարզել, որ ընտրատեղամասից հիսուն մետր հեռավորության վրա երկու կանայք ցուցակներով մարդկանց խումբ-խումբ ուղղորդում են: Կատարվածի մասին տեղյակ են պահել ընտրատեղամասում հսկողություն իրականացնող ոստիկաններին: Ցուցակներով կանայց զգուշացումից հետո հեռացել են:

