Երկուշաբթի օրը Թուրքիան և Եվրոպական միությունը Թուրքիայի քաղաքացիների՝ առանց վիզայի ԵՄ տարածք մուտք գործելու բանակցությունների շրջանակներում համաձայնագիր են ստորագրել: Թուրքիայի վարչապետ Ռեջփ Թայիփ Էրդողանը այս համաձայնագիրը Թուրքիայի և 28 անդամ երկրներ ունեցող բլոկի հարաբերություններում իրադարձային է համարել:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ստորագրված ռեադմիսիայի համաձայնագրով Թուրքիան պարտավորվում է հետ ընդունել Թուրքիայից ԵՄ տարածք մուտք գործած անօրինական ներգաղթյալներին:
Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության բանակցությունները սկսվել էին 2005թ-ին, սակայն երեք տարի առաջ դրանք սառեցվել էին՝ Թուրքիայի և ԵՄ անդամ Կիպրոսի լարված հարաբերությունների պատճառով, սակայն դրանք վերսկսվել էին մի քանի շաբաթ առաջ:
Թուրքերը երկար ժամանակ է, ինչ բողոքում են ԵՄ տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ վիզային ռեժիմի պատճառով, որը մշակվել էր, որպեսզի Թուրքիայի քաղաքացիները չհեղեղեն աշխատաշուկան:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան այլևս աշխատուժ արտահանող երկիր չէ և 10 տարի շարունակ դինամիկ զարգացող տնտեսությամբ այժմ իրենք դարձել են աշխատանք փնտրողների երկիր:
Համաձայնագիրը նպատակ ունի վիզայն ռեժիմը վերացնել 3 տարվա ընթացքում, սակայն Էրդողանը հույս է հայտնել, որ դա ավելի շուտ տեղի կունենա:
Tags: թուրքիա