Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով կայծակնային շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանն այսօր 10 հնարավորից վաստակեց 6,5 միավոր, իսկ ընդհանուր 30 մրցափուլերից հետո հայ շախմատիստը հավաքեց 19,5 միավոր:
Նա առաջին տեղը զբաղեցրած ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին միայն զիջեց գործակիցներով և արժանացավ արծաթե մեդալի:
Մասնակիցների դասավորությունը (30 տուրից հետո)
| 1. | Սերգեյ Կարյակին | 19,5 |
| 2. | Լևոն Արոնյան | 19,5 |
| 3. | Մաքսիմ Վաչիե-Լագրավ | 18,0 |
