Ավստալիայում հայտանաբերել են արյունապղծության զոհերի գաղութ

o_863047Իրավապահները ցնցող բացահայտում են արել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում: Անապատի մեջտեղը` մոտական բնակելի կետից  ավելի քան 40կմ հեռավորության վրա, իշխանությունները հայտնաբերել են մարդկանց բնակավայր, որոնք մի քանի սերունդ շարունակ ազգակցական սեռական հարաբերություններ են ունեցել (ինցեստ), հաղորդում է USA Today-ը:

Մոտ  40 երեխա և չափահասներ ապրում էին ինքնաշեն տներում,վրաններում  և խորդանոցներում, առանց ջրի և կոյուղու: Շուրջը պտտվում էին տարբեր ֆիզիկական և մտավոր արատներով տառապող երեխաներ: Որոշ երեխաների մարմիններ ծածկված էին  վերքերով, շատերին հետագայում ախտորոշել էին խոսքի խանգարում և շեղաչքություն: Այս  բնակավայրի բնակիչների կացարաններում  տիրում էր լիովին հակահիգիենիկ իրավիճակ. սառնարաններում`փտած բանջարեղեն, վառարանների անկյուններում` կուտակված կեղտ, իսկ մանկական մահճակալներից մեկում կենգուրու էր քնել:

Պարզվեց, որ քաղաքակրթությունից կտրված ավստրալիացիները մի քանի սերունդ մոտիկ ազգակցական սեռական կյանքով են ապրել: Նրանց  երեխաներն  օրինակ են վերցրել իրենց ծնողներից: Սոցիալական աշխատողները մի քանի 14-15 տարեկան դեռահասի, որոնք գրել-կարդալ չգիտեին  և նույնիսկ պարզունակ հիգիենիկ գործողությունները չէին կարողանում կատարել, խլել են անմիտ հարազատներից: Նրանց մեծ մասը տառապում էր տեսողության և լսողության մասնակի կորստից:

Անապատում հայտնաբերված 12 երեխայի ուղարկել են որդեգրող ընտանիքներ, նրանց անձնական տվյալները  փոխվել են: Թե ծնողների հետ ինչպես են վարվել,  հայտնի չէ: Տվյալ դեպքը տեղի է ունեցել այս տարվա ամռանը, սակայն լրագրողները դրա մասին նոր են իմացել, երբ թույլտվություն են ստացել կարդալ դատական փաստաթղթերը: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ երբեք նմանանատիպ երևույթի  չեն հանդիպել:

Tags: ,