Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերին

օլանդՖրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը կիրակի օրը հայտարարել է, որ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի Ռուսաստանում կազմակերպվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք մեկնարկելու են փետրվարի 7-ին Սոչիում:

Մեկ շաբաթ էլ չի անցել, ինչ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը բոյկոտել էր Օլիմպիական խաղերը, իսկ երբ Ֆաբիուսին հարցրել են Օլանդի մասնակցության վերաբերյալ, նա պատասխանել է, որ մինչ այժմ նախատեսված չէ, որ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները կմասնակցեն այդ խաղերին:

Ֆաբիուսը հետագա բացատրություններ չի տվել այդ կապակցությամբ:

Օլիմպիական խաղերը հյուրընկալող Ռուսաստանը մեծապես քննադատվել է մարդու իրավունքների խախտումների, ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումների և այս տարվա սկզբին ընդունված նույնասեռականության պրոպագանդայի օրենքի պատճառով:

 

Tags: , ,