Մայլի Սայրուսի երկրպագուներից մեկը իր ամբողջ մարմինը պատել է փոփ երգչուհու դաջվածքներով:
40-ամյա Կարլ ՄքՔոյդը 2009թ-ից ի վեր երգչուհու լուսանկարները հավաքելուց և նրա բոլոր հարցազրույցները դիտելուց հետո՝ իր թևերի, իրանի, ձեռքերի և ոտքերի վրա դաջել է աստղի 22 դիմանկարներ, երգերի բառեր և մեջբերումներ:
ՄքՔոյդը Sun-ին հայտնել է, որ աստղի նկատմամբ իր սևեռուն գաղափարները որևէ դեր չեն խաղացել 2011թ-ին իր ամուսնալուծության մեջ, սակայն նշել է, որ իր կնոջ կարծիքով իր հետաքրքրվածությունը մի փոքր տարօրինակ է եղել:
21-ամյա երգչուհին հայտնել է, որ ինքը լսել է Կարլի մասին, սակայն նրա կենտրոնացումից ինքը այնպիսի զգացողություն է ունեցել, կարծես իրեն քծնում են:
ՄքՔոյդը նշել է, որ ինքը երգչուհու նկատմամբ իր սևեռուն գաղափարների համար ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու կարիք ունի:
Tags: դաջվածք, Կարլ ՄքՔոյդ, Մայլի Սայրուս
