Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Բաղդադում այսօր երկու խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Էլ Նահդա թաղամասում ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է: Ականապատ երկրորդ մեքենան պայթել է առաջին պայթյունից րոպեներ անց տեղի է ունեցել մեկ այլ թաղամասում՝ դառնալով 4 մարդու մահվան պատճառ:
Նշենք, որ այս տարին Իրաքի համար դարձավ ամենաարյունալին վերջին 5 տարիների ընթացքում, քանզի գրեթե ամեն օր տեղի ունեցող պայթյունների, ահաբեկչությունների և խաղաղ բնակչության հետևանքով զոհվել է շուրջ 8 հազար իրաքցի:
Tags: զոհեր, իրաք, պայթյուն, վիրավորներ