Ադրբեջանի քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն մեկնաբանել է Թուքրիայի արտգործնախարարի Երևան կատարած այցը, նշելով, որ այն լիովին բացահայտեց Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Նրա խոսքերով՝ չմնաց ոչ մի վիճելի հարց, Թուքրիայի արտգործնախարարի այցը շոկի մեջ գցեց հայերին: «Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Աբդուլահ Գյուլի Հայաստան կատարած այցից հետո, մի շարք թուրք պաշտոնյաներ ևս այցելեցին Հայաստան: Դավուօղլուի այցը ցույց տվեց, որ 2009 թվականից հետո Հայաստանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ դարձել է ավելի ագրեսիվ»,-նշել է Ահմեդօղլուն:
Թուրքական «Հաբերլերը» հայտնում է, որ ադրբեջանցի քաղաքագետը ասել է նաև, թե Սերժ Սարգսյանը ցուցադրաբար հրաժարվեց հանդիպել Դավութօղլուի հետ: «Սա այն Սարգսյանն է, որը 2013 թվականին 7-8 անգամ Եվրոպայում և այլ տեղերում պահանջում էր ճնշում գործադրել Թուրքիայի վրա հայ-թուրքական սահմանները բացելու համար`փոխարենը պայման դնելով Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին: Սարգսյանը ծաղրում է ոչ միայն Թուրքիային, այլ նաև Եվրոպային»,-ասել է Ահմեդօղլուն:
Tags: թուրքիա, Մուբարիզ Ահմեդօղլու, Սերժ Սարգսյան