Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավար պետության կառավարության մամլո քարտուղար Սեֆին Դիզային առաջիկա շաբաթների ընթացքում Քրդական ինքնավար պետությունից նավթ կմատակարարվի Թուքրիա: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: «Ներկայում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, որոնք տևեցին մեկ ու կես տարի: Նավթի արդյունահանումը կսկսվի տեխնիկական ստուգումից հետո: Այն խողովակաշարը, որով հասնելու է նավթը Հյուսիսային Իրաքից Թուրքիա, արդեն համարյա պատրաստ է: Նավթի մատակարարման մասին պայմանագիրը արդեն ստորագրված է և կողմերը պարտադրված են այն իրականացնել: Այս պահին միայն տեխնիկական խնդիրներ կան, ինչը ժամանակի հարց է»,-ասել է մամլո-քարտուղար Սեֆին Դեզային:
Tags: թուրքիա, Հյուսիսային Իրաքը, նավթ