Եթե ԱԶԿ-ին թույլ տան, ապա կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը. Յուսուֆ Հալաչօղլու

Յուսուֆ ՀալաչօղլուԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Երևան կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով ՍԾՏՀ-ի հերթական նիստի շրջանակներում իր ելույթի ժամանակ նշել էր, որ «1915 թվականի տեղահանությունը անմարդկային էր»: Ահա թուրք ազգայնական, Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ, հայտնի թուրք կեղծարար Յուսուֆ Հալաչօղլուն քննադատությամբ է հանդես եկել Դավութօղլուի և ԱԶԿ կուսակցության ղեկավարության հասցեին: Հալաչօղլուն հայտարարել է, թե «եթե ԱԶԿ-ն հանրային կարծիքը հաշվի չառնի, ապա կընդունի Հայոց ցեղասպանությունը»: Հալաչօղլուն նաև նշել է, թե Դավութօղլուի այս հայտարարությունը միջազգային ասպարեզում Թուրքիային շատ բարդ դրության մեջ է դնելու:

Հայոց ցեղասպանության հարցի շուրջ իր աշխատություններով հայտնի Մեհմեդ Փերինչաքն էլ, խոսելով նույն հարցի շուրջ, նշել է, թե «Դավութօղլուի ասածները իրականության հետ ոչ մի կապ չունեն»:

Tags: , ,