Ֆրանսիան մեկ քայլ մոտեցել է էվթանազիան օրինականացնելուն: Երկրի նախագահի հրավիրած հատուկ հանձնաժողովն Օլանդին առաջարկել է կյանքից կամավոր հեռանալը մասամբ օրինականացնել:
Առաջարկի հեղինակների խոսքով, նման իրավունքից կարող են օգտվել այն մարդիկ, որոնք սթափ միտք ունեն ու տառապում են անբուժելի հիվանդությամբ:
Ի դեպ, երբ Օլանդը դեռևս նախագահի թեկնածու էր, խոստացել է վերանայել էվթանազիայի հարցը: Վերջին սոցհարցման համաձայն, էվթանազիայի օրինականացմանը կողմ է արտահայտվել Հինգերորդ հանրապետության բնակչության ավելի քան 90%-ը:
Tags: էվթանազիա
