Իտալիայի ռեստորաններում դելֆինի միս են առաջարկում

o_677803Իտալական Չիվիտավեքյա քաղաքի ռեստորանում դելֆինի միս է հայտնաբերվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել գործող արգելքի պայմաններում դելֆինի մսի վաճառքի փաստով: Italia 1 հեռուստաալիքի լրագրողը կարողացել է գաղտնի տեսանկարահանել որոշ ռեստորաններում կերակուրների պատրաստման ու սեղանի ձևավորման պրոցեսը, ինչի արդյունքում էլ բացահայտվել է, որ ռեստորաններում դելֆինի մսից ուտեստներ են առաջարկվում: Ոստիկանության հատուկ ստորաբաժանման ղեկավար Չիրո Լունգոն ստիպված խոստովանել է, որ դելֆինի միս իրոք վաճառվում է:

Տարբեր տվյալների համաձայն, Հռոմում  դելֆինի մսի մեկ կգ-ի արժե շուրջ 900 եվրո: Պաշտոնապես` ճաշացանկում չի նշվում, որ առկա է դելֆինի միս: Այդուհանդերձ, չնայած դելֆինի որսի արգելքին, այնուամենայնիվ, ռեստորաններում կարելի է պատվիրել կաթնասունի մսով ուտեստ:

Իտալացի ձկնորսներն ասում են, որ դելֆինները հաճախ  իրենք են ձկնորսական ցանցի մեջ ընկնում ու ջրից նավի վրա բարձրացվելու հետևանքով` սատկում, սակայն չեն հերքում նաև, որ  հատուկ դելֆինաորս էլ է   կատարվում:

Գործող օրենքի համաձայն, ձկնորսները պարտավոր են որսված դելֆիններին հանձնել ափային պաշտպանությանը, սակայն նրանք գերադասում են դելֆիններին շնաձկների տեղ անցկացնել ու ավելի ձեռնտու վաճառել  համադամասերների ճաշակը բավարարելու մեջ մասնագիտացած ռեստորաններին:

 

Tags: