Ուկրաինացի բռցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հանուն քաղաքականության հրաժարվել է բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսից:
Ինչպես Associated Press գործակալությունն է հայտնում, Կլիչկոն մտադիր է ողջ ուշադրությունը կենտրոնացնել ուկրաինական քաղաքականության վրա: Նա գլխավորում է “Հարված” ընդդիմադիր կուսակցությունը: Բռնցքամարտի համաշխարհային միությունում հայտարարել են, որ Կլիչկոյին “Պատվավոր չեմպիոն” տիտղոսին են արժանացնում: Եթե Կլիչկոն որոշի վերադառնալ բռնցքամարտ, ապա այդ տիտղոսը նրան իրավունք է տալիս միանգամից մրցելու նոր չեմպիոնի հետ` առանց միջանկյալ մարտերի:
Tags: Ուկրաինա
