Հարավային Սուդանում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Ջուբայի 7 բնակիչ է սպանվել, ավելի քան 100-ն էլ վիրավորվել են: 800-ից ավելի մարդիկ էլ ՄԱԿ-ի ներկայացուցչության տարածքում են պատսպարվել: Նրանց մեջ 7 վիրավոր կա, մեկը` 2 տարեկան երեխա է:
Ջուբայում պարետային ժամ է հաստատվել երեկոյան 18:00-ից մինչև առավոտյան 06:00-ն: Քաղաքի շատ հատվածներում ոչ բջջային, ոչ էլ ստացիոնար կապ չի գործում: Փողոցներում կառավարական ուժերն են հերթապահում: Երկրի գլխավոր օդանավակայանը փակ է:
Tags: հեղաշրջում