Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) Լոնդոնում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 190 մասնակիցների պայքարում բաժանեց 2-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով նա դարձավ երրորդ մրցանակակիր:
Ղարամյանը չկրեց ոչ մի պարտություն և միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Յոն Լյուդվիգ Համերից (Նորվեգիա):
Tags: շախմատ, սպորտ, Տիգրան Ղարամյան