Հեռացվում են տանիքներից կախված սառցալեզվակները

տանիքներ,սառցալեզվակներԵրևանի քաղաքապետարանից Անկախին տեղեկացրին, որ մայրաքաղաքում շարունակվում են  բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական  շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառալեզվակների հեռացման աշխատանքները: Արդեն հիմնականում բակային տարածքներում շարունակվող ձյան մաքրմանը զուգահեռ կատարվող այս գործընթացն իրականացվում է  հետիոտնի անվտանգ անցուդարձն ապահովելու և հնարավոր  վտանգը կանխելու նպատակով: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկայով և հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում են ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունն ու մայրաքաղաքի այն համատիրությունների աշխատակիցները, որոնց սպասարկման տարածքում են գտնվում տվյալ շենքերը:  Մինչ համատեղ ուժերով կատարվող աշխատանքների ավարտը, խորհուրդ է տրվում խուսափել  շենքերին անմիջականորեն հարող հատվածներով  անցուդարձից:

Անկախ

Tags: , ,