Ռուսաստանը ձախողել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ծրագրերը. Կոնտակտ

4 (1)Դեկտեմբերի 17-ին Բաքվում ձախողվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից Հունաստանի գազի տարանցման DESFA համակարգի գնման պայմանագրի ստորագրումը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Պաշտոնապես փաստաթղթի ստորագրումը խաթարվել է Հունաստանի վարչապետ  Անտոնիս Սամարասի Բաքու չժամանելու պատճառով: Դեկտեմբերի 16-ին նրա ինքնաթիռը դեպի Բաքու թռիչքից 15 րոպե անց հարկադիր վայրէջք է կատարել մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով:

Ըստ կայքի՝ հունական Ekathimerini թերթը դեկտեմբերի  16-ին հաղորդել է, որ ռուսական “Գազպրոմ” գազային հսկան Աթենքին այլ շահավետ՝ DESFA-ի փոխարեն Հունաստանի գազաբաշխիչ պետական ընկերության՝ DEPA-ի գնման առաջարկ է ներկայացրել: Դեկտեմբերի 17-ին Հունաստանի մասնավորեցման գործակալության՝  HRADF-ի ղեկավար Կոնստանտինոս Մանիատոպուլոսը հայտարարել է, որ DEPA-ի մասնավորեցման գործընթացը հետաձգվում է, քանի որ ներկայում “Գազպրոմը” միակ շահագրգիռ կողմն է :

“Ռուսասատանը հայտարարել է, որ հետաքրքրվում է ցանկացած նոր հայտամրցույթին մասնակցությամբ: Սակայն միայն մեկ հայտատուով էլ մրցույթ չի անցկացվի”, -ասել է գործակալության ղեկավարը:

Հունաստանի իշխանությունները DESFA-ն Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝  SOCAR-ին վաճառելու գործարքին հավանություն էին տվել դեռ հունիսին:

 

Tags: