Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի տարբեր տարքային խմբերի հավաքականներն այս օրերին ուսումնամարզական պարապմունքներ են անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Շուրջ 7 տասնյակ մարզվողներից 27-ը մեծահասակ ըմբիշներ են:Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ պարապողների թվում է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեևը:
Երկար ժամանակ, շուրջ մեկ տարի Կրասնոդարում բնակվող գերծանրքաշային ըմբիշը չէր մարզվում: Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ նա որոշել է հրաժեշտ տալ մեծ սպորտին, սակայն Լևոն Ջուլֆալակյանն այն կարծիքին էր, որ մարզիկն ինքն այդ մասին պետք է որոշում կայացնի:
Ուրախալի է, որ Պատրիկեևը վերդարձել է Հայաստանի հավաքական, մնում է, որ 2014-ի մրցաշրջանում նա դրսևորի կարողությունները, կրկին ուրախացնի մեր մարզասերներին:
Հայաստանի հավաքականի ըմբիշները մարզումները Ծաղկաձորում կշարունակեն մինչև դեկտեմբերի 24-ը:
Թիմը հաջորդ ուսումնամարզական հավաքը սկսելու է հունվարի 12-ից:
