Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում անցկացված Ֆուտբոլի երկրպագուների ընկերակցության մրցանակաբաշխությունում «Տարվա լավագույն խաղացող» անվանակարգի մրցանակը հանձնվել է «Լիվերպուլի» ուրուգվայցի 26-ամյա հարձակվող Լուիս Սուարեսին:
Նա Անգլիայի բարձրագույն խմբի առաջնությունում դարձել է 17 գոլի հեղինակ և Եվրոպայի լավագույն ռմբարկուի համար սահմանված «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար պայքարում հավասարվել է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
Tags: Լուիս Սուարես, սպորտ, ֆուտբոլ