Բաքվում վաղ`դեկտեմբերի 18-ին, բարձր մակարդակի ռազմական երկխոսություն է սկսվելու Ադրբեջանի և Թուրքիայի միջև։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, երկկողմ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր։
Թուրքական պատվիրակության կազմում են Զինված ուժերի գլխավոր շտաբի, Ազգային պաշտպանության և այլ կառույցների ներկայացուցիչներ։
Թուրքական պատվիրակությունը Բաքու է ժամանել դեկտեմբերի 17-ին։ Գործակալությունը, հղում կատարելով ռազմական աղբյուրներին, հաղորդում է, որ թուրքական պատվիրակությունը ղեկավարում է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի նախագծերի և սկզբունքների կառույցի ղեկավար, գեներալ-գնդապետ Ալփարսլան Էրդողանը։
Tags: ադրբեջան, թուրքիա, ռազմական երկխոսություն