Ո՛չ Սոչիի օլիմպիադային նախաձեռնությունը հասել է Թուրքիա

Ո՛չ Սոչի, օլիմպիադա, ԹուրքիաՀամաշխարհային հանրությունը նաև մի շարք նշանավոր քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահները, շարունակում են բոյկոտել 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը՝ բողոքելով Ռուսաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման դեմ: Թուրքիայում ևս մեծ նախաձեռնություն է ծավալվել Սոչիի օլիմպիադայի դեմ: Բանն այն է, որ Թուրքիայում մոտ 5 մլն չերքեզական բնակչություն կա, որի մեծ մասը այստեղ է հայտնվել 18-րդ դարի կեսերից Ռուսաստանից աքսորվելու հետևանքով: Ահա, թե այս թեմայով ինչ է գրում թուրքական «Յենի շաֆաք» թերթի հոդվածագիր Հիլալ Քափլանը: «Մոտ 300 տարի տևած ռուս-կովկասյան պատերազմների ժամանակ՝ 1854-1864 թվականներին ևս շարունակվող աքսորի պայմաններում չերքեզները ստիպված են եղել հեռանալ իրենց բնօրրանից՝ Հյուսիսային Կովկասից: Այս արյունոտ ժամանակաշրջանում մոտ կես միլիոն, որոշ տվյալներով էլ մոտ 1,5 միլիոն մարդ է սպանվել: Աքսորյալների մի ստվար զանգված էլ մահացել է գաղթի դժվարին ճանապարհին: Ողջ մնացածների մեծ մասը ապաստան է գտել Թուրքիայում, իսկ մյուսներն էլ Հորդանանում, Սիրիայում, Բալկաններում: Մի ամբողջ ժողովուրդ կտրվել է իր արմատներից, զրկվել իր բնօրրանից: Այսպես այս մեծ արհավիրքի 150-րդ տարելիցին՝ 2014 թվականին, Ռուսաստանը չերքեզների կրած տառապանքի խորհրդանիշը համարվող Սոչի քաղաքում անցկացնելու է Ձմեռային օլիմպիական խաղերը, պարբերաբար կոտորածների ենթարկված զոհերի եղբայրական գերեզմանների վրա Օլիմպիական քաղաք է կառուցվելու»:
Նշենք, որ Սոչիի օլիմպիադայի դեմ նախաձեռնությունը ունի իր ինտերնետային կայքը՝ www.sochi2014.com:

Անկախ

Tags: , ,