Երևանի քաղաքապետարանից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հյուսիսային պողոտա, որտեղ Երտնեցին, որ ևանի քաղաքապետարանը “Պասկալ և Դիոդատո“ կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ:
Քաղաքապետը այցելել է ձևավորված շուրջ 30 տաղավարներ, ծանոթացել ներկայացված ամանորյա հուշանվերներին ու զարդարանքներին:
Զրուցելով “Պասկալ և Դիոդատո“ կազմակերպության պատասխանատուների հետ` Տարոն Մարգարյանը նկատել է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառն իսկապես մեծ ոգևորություն է առաջացրել ոչ միայն երևանցիների, այլև Ամանորը Երևանում տոնող բազմաթիվ հյուրերի շրջանում:
Քաղաքապետը նաև գոհունակությամբ նկատել է, որ տոնավաճառի կազմակերպումը ևս Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է և որ այն հետզհետե դառնում է տոնական միջոցառումների բաղկացուցիչ մասը:
Tags: ամանորյա տոնավաճառ, Տարոն Մարգարյան
