Բրազիլիայի պաշտոնյաները հայտնել են, որ բժիշկները 37-ամյա կնոջը կեսարյան հատման են ենթարկել, սակայն պարզվել է, որ նա հղի չէ:
Կաբո Ֆիրո ծովափնյա քաղաքի առողջապահության բաժնի ներկայացուցիչը հայտնել է, որ կինը բժիշկներին հայտնել է, որ ինքը 41 ամսական հղի է և ցավեր ունի:
Բժիշկները նշել են, որ կնոջ մոտ նկատվել են հղիության բոլոր նշանները:
Սակայն բժիշկները երեխայի սրտի բախոցը չեն լսել և մտածել են, որ կնոջ կյանքը վտանգի տակ է և անմիջապես վիրահատել են նրան՝ պարզելով, որ նրա մոտ կեղծ հղիություն է:
Tags: բժիշկներ, Բրազիլիա, կեսարյան հատում