Պապը իր 77-ամյակը նշել է՝ ճաշելով Վատիկանի մոտակայքում թափառող չորս անտուն մարդկանց հետ

Պապ ՖրանցիսկՊապ Ֆրանցիսկը ճոխ ընդունելության փոխարեն իր 77-ամյակը նշել է չորս անտուն մարդկանց հետ:

Պապը իր ծննդյան օրը հյուրատանը, որտեղ նա բնակվում է, հավաքույթ է կազմակերպել հասարակ վանականների համար, այնուհետև ճաշել Վատիկանի մոտակայքում հաճախակի թափառող չորս անտուն մարդկանց հետ:

Ֆրանցիսկը ապրիլին պապ կարգվելուց հետո հրաժարվել էր պապի ավանդական ճոխ հագուստներից, թանկարժեք զարդերից և պապի համար նախատեսված ճոխ բնակարանից՝ դրա փոխարեն նախընտրելով ավելի սպարտական ապրելակերպ:

Սակայն արգենտինացի պապը մի անգին նվեր է ստացել, դա իր երկրպագած Բուենոս Այրեսի Սան Լորենսո դե Ալմարգո ֆուտբոլային թիմի՝ առաջնությունում շահած հաղթական գավաթն է, որը թիմը ստացել է այս շաբաթվա սկզբներին և որոշել է նվիրել պապին:

Նախատեսված է, որ թիմի ներկայացուցիչները մասնավոր ինքնաթիռով պապին կբերեն գավաթը, որը նրանք վեց տարվա ընթացքում առաջին անգամ են շահել:

Նրա ծննդյան կապակցությամբ Վատիկանի կենտրոնական հեռուստաընկերությունը հրապարակել է 1 րոպե 45 վայրկյան տևողաությամբ մի ֆիլմ, որտեղ ցուցադրվում է Ֆրանցիսկի պաշտոնավարման ընթացքում արված ամենահիշարժան պահերի լուսանկարները:

 Անկախ

Tags: , , ,