Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը, նախընտրական հիմնադրամներ

Երևանի ավագանու ընտրություններ,2013Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը իրականացնում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության վրա ծախսած գումարների կազմակերպում և վերահսկողություն: ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը նշում է, որ գործող օրենսգիրքը ապահովում է քարոզչության ֆինանսավորման թափանցիկություն: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները իրավունք ունեն իրենց հիմնադրամներից առավելագույնը 75 մլն դրամ տրամադրել նախընտրական քարոզչությանը: Օրենքով սահմանված են նաև քարոզչության բոլոր ուղիները` ԶԼՄ-ներով քարոզչություն, պաստառներ, դահլիճների վարձակալություն, տպագիր նյութերի ձեռքբերում:
Սևակ Հովհաննիսյանի խոսքերով ամենաարդյունավետ միջոցը, ըստ կուսակցությունների նախընտրությունների, մնում է հեռուստաընկերություններով քարոզչությունը: Քարոզչության այդ ձևին հատկապես տուրք են տվել ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն: ԲՀԿ-ն իր ընդհանուր 45 մլն դրամ ծախսից 35-մլնը տրամադրել է եթերաժամանակ գնելուն: ՀՀԿ-ն էլ 33 մլն դրամ է տրամադրել եթերաժամանակ գնելուն իր ընդհանուր 65 մլն դրամ քարոզչական ծախսերի ֆոնին:

Tags: