Տորոնտոյի քաղաքապետը` կրկին թերթերի առաջին հորիզոնականներում

o_863725Տորոնտոյի սկանդալային համարում ունեցող քաղաքապետ Ռոբ Ֆորդը կրկին կանադական մամուլի առաջին հորիզոնականներում է հայտնվել: Այս անգամ նա ֆոտոլրագրողներից մեկին մանկապղծության մեջ է մեղադրել, քանի որ նա լուսանկարել էր քաղաքապետի ընտանիքի անդամներին, այդ թվում նաև` երեխաներին:”Ես երեխաներ ունեմ: Երբ տղամարդը լուսանկարում է փոքրիկ երեխաների, ես չեմ ցանկանում օգտագործել այդ բառը, սակայն ակամա սկսում ես մտածել, որ ինչ որ բան այնպես չէ”,-հայտարարել է նա: Այս պատմության մեջ տուժող The Toronto Star  թերթի ֆոտոլրագրող Դենիել Դեյլը հիմա հայց է պատրաստում` նա մեղադրում է Ռոբ Ֆորդին զրպարտության մեջ:

Տորոնտոյի քաղաքապետի անվան շուրջ սկանդալները սկսվել են ամիսներ առաջ. քաղաքական գործչին բռնացրին կրեկ ծխելիս, նա  չարաշահում էր ալկոհոլը, նույնիսկ լրագրողների հետ է խնդիրներ ունեցել: Հետևանքը եղավ այն, որ նրան զրկեցին իրավասությունների զգալի մասից, հիմա Ֆորդը միայն ներկայացուցչական գործառույթ է իրականացնում:  Իր վարքի համար նա ստիպվածէ եղել  բազմիցս ներողություն հայցել: Այս անգամ  էլ.” Ես չեմ կարծում, որ պարոն Դեյլը մանկապիղծ է: Ես իմ մեկնաբանություններում նույնպես դրա մասին չէի պատրաստվում ակնարկել: Մեկնաբանությունները, որ արել եմ, ԶԼՄ-ների անհավանական ճնշման ներքո են արվել, հատկապես` The Toronto Star  թերթի: Բացի այդ, ես վախեցել էի, երբ հարևանս ասաց, որ ինչ որ մեկն իմ երեխաներին է լուսանկարում ցանկապատի տակից: Շատ վիրավորական է, որ ինձ են վերագրում մի բառ, որը նույնիսկ չեմ արտաբերել: Ես կրկին ներողություն եմ հայցում պարոն Դեյլից, եթե իմ խոսքերը նրան վիրավորել են”:

Tags: