Փաստաբանության զարգացման հեռանկարներին նվիրված 10-րդ հոբելյանական գիտաժողով` Երևանում

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաԱյս տարի լրանում է «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի 10-րդ տարեդարձը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 10 տարի անընդմեջ կազմակերպելով իրավաբան ուսանողների համար ավանդույթ դարձած հեղինակավոր այս միջոցառումը, կրթել և ձևավորել է երիտասարդ իրավաբանների նոր սերունդ, ովքեր այժմ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում ՀՀ իրավական համակարգում:

Այս տարի գիտաժողովի խորագիր էր ընտրվել՝ «Իրավաբանական ընկերություններ. Հայաստանի և արտասահմանի փորձը, զարգացման միտումները»: Այս կերպ ՀԵԻԱ-ն հնարավորություն է ընձեռում իրավաբան ուսանողներին ուսումնասիրել հայաստանյան իրավաբանական ընկերություննների փորձը, համադրել այն զարգացած պետությունների առաջավոր իրավաբանական ընկերություների փորձի հետ, և դրա համատեքստում առաջարկներ ներկայացնել այն լավագույն տեսլականի վերաբերյալ, որը կիրառելի կլինի Հայաստանում գործող իրավաբանական ընկերությունների զարգացման հեռանկարների համար:

Գիտաժողովի լավագույն հեղինակների զեկույցները տպագրվելու են ժողովածուի տեսքով, որոնք կտրամադրվեն բոլոր շահագիրգիռ կառույցներին, այդ թվում նաև նորաստեղծ և զարգացած իրավաբանական ընկերություններին:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 35 իրավաբան ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 15 իրավաբան ուսանողներ: Ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք են ստացել մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով:

Գիտաժողովը կազմակերպվում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում:

Գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 10:00-ին, «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան», Վիվալդի դահլիճում (ք. Երևան, Աբովյան 14):

Տեղեկանք. «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շրջանակերում հակակոռուպցիոն կենտրոնները կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական և փաստաբանական աջակցություն, Կենտրոններ ներկայացված դիմում-բողոքների վերլուծության հիման վրա իրականացում է կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության ընթացակարգային և համակարգային փոփոխություններ, ինչպես նաև իրականացնում է հակակոռուպցիոն իրազեկության և կրթության ռազմավարություն:

Tags: