Դատական կարգով ընտրական իրավունքի վերականգնում, ընտրական վեճերի վերաբերյալ վիճակագրություն

Կարեն ՓոլադյանՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը քիչ առաջ ԿԸՀ տեղեկատվության կենտրոնից ներկայացրեց ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2013 թ մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված ընտրական իրավունքների խախտման վերաբերյալ ստացված երկու հայցադիմումները` ԿԸՀ-ի դեմ:
Առաջին հայցը ներկայացրել էր Դանիել Իոանիսյանը, որը  համարում էր, որ ապրիլի 7-ին քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումը` կանանց և աղջիկներին Տարոն Մարգարյանի անունից ծաղիկ նվիրելը, պետք է որակվեր, որպես խախտում, բայց հայցը մերժվել է, քանի որ, ըստ Կարեն Փոլադյանի, դա քաղաքապետի լիազորությունների մեջ է մտնում, և ընտրությունը չի կարող խոչընդոտել այդ լիազորությունների կատարմանը:
Երկրորդ դիմումը ներկայացրել էր Վարդգես Գասպարին, որը գտնում էր, որ ԿԸՀ-ն պետք է միջոցներ ձեռք առնի, որ ընտրատարածք ծառայող դպրոցներից հեռացվեն Սերժ Սարգսյանի նկարները, քանի որ դրանք ճնշում են գործադրում ընտրողների վրա: Այս դիմումը ևս մերժվել է, քանի որ, ըստ Կարեն Փոլադյանի, այդ նկարները պետականության անկյան մասն են և դրված չեն ընտրությունների հետ կապված որևէ ենթատեքստով:

Tags: