Իտալիան սկանդալային տեսանյութի պատճառով ստուգում է փախստականների պահվելու պայմանները

pic_257631e5b1e4833d385eece8a37f8e7cԻտալիայի իշխանությունները սկսել են  Լամպեդուզա կղզում փախստականների պահման պայմանների ստուգումը: Նման որոշում է կայացվել դեկտեմբերի 16-ին`  Tg2 հեռուստաալիքով ցուցադրված  արտագաղթի կենտրոնում արված սիրողական տեսանյութի պատճառով: Նրանց կյանքի պայմանները ինչպես իրավապաշտպանների, այնպես էլ երկրի իշխանությունների վրդովմունքն են առաջացրել:

Տեսանյութը սիրիացի փախստական է նկարահանել, ով ապրում է Լամպեդուզա կղզու արտագաղթի կենտրոնում: Նա նկարահանել է, թե ինչպես են արտագաղթածին մշակում ախտահանող նյութերով: Մարդկանց փողոց են քշում խմբերով, ստիպում հանվել, ապա փողրակն ուղղում նրանց վրա: Կանայք ու տղամարդիկ հարկադրված են այդ պրոցեդուրան միասին անցնել:

Տեսանյութի հեղինակը բացատրում է, որ կենտրոնի ղեկավարությունն այդպիսով փախստականներին բուժում է  քոսից: Նրանք յուրաքանչյուր 3 օրը մեկ նման պրոցեդուրայի են ենթարկվում:

Հոկտեմբերին L’Espresso ամսագիրը փախստականների` Լամպեդուզայում ապրելու պայմանների  սեփական հետաքննությունն է անցկացրել: Լրագրողները պարզել էին, որ նրանք ուտում ու քնում են գետնին` ծածկվելով թղթե ծածկոցներով: Հիգիենայի բացակայության պատճառով երեխաների մոտ հաճախ ոջիլներ են առաջանում:

Լամպեդուզայի կենտրոնը ղեկավարում է   Lampedusa Accoglienza-ն, որն էլ պատկանում է  Gruppo Sisifo կազմակերպությանը: Կենտրոնի ղեկավարությունը պետությունից միգրանտներին պահելու համար օրական 21 հազար եվրո է ստանում: Հիմա կենտրոնում ավելի քան 700 փախստական կա: Նրանց մեծ մասը Էրիթրեայից է ու Սիրիայից: Լամպեդուզա կղզին ԵՄ հարավային սահմանի մոտ է գտնվում ու այդ է պատճառը, որ փախստականների ընդունման առաջին առաջին կետն է դառնում.նրանք այդ ճանապարհով փորձում են Աֆրիայից ու Մերձավոր Արևելքից Եվրոպա հասնել:

Tags: