Մարզասերները տեղյակ են, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանը բնակվում է Բուլղարիայում և գլխավորում այդ երկրի հավաքականը: Նա ճանաչվել է 2013-ի Բուլղարիայի լավագույն մարզիչ:
Նազարյանը հավաքել է 147 միավոր և զգալիորեն առաջ է անցել վոլեյբոլի Բուլղարիայի հավաքականի մարզիչ Կամելո Պլաչիից (108) ու ֆուտբոլի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեց» թիմի գլխավոր մարզիչ Ստոյչո Ստոևից (102):
Tags: Արմեն Նազարյան, ըմբծամարտ, սպորտ
