Աննախադեպ պատահար է գրանցվել Հնդկաստանում. Մադհյա Պրադեշի 28-ամյա բնակչուհի Անժու Կուշվախան մեկ օրում 10 երեխա է ունեցել, որոնցից ոչ մեկը չի ապրել: Հայտնի է, որ երեք պտղով հղիությունն էլ եզակի երևույթ է, էլ ուր մնաց` 10 երեխան: Ծննդաբերության պահին հղիությունը 12 շաբաթական է եղել: Նրան տարել են քաղաքից 123 կմ հեռավորության վրա գտնվող հիվանդանոց, սակայն ճանապարհին արդեն, ավտոմեքենայում նա սկսել է ծննդաբերել:
Կարճ ժամանակում 9 երեխա է ծնվել, ցավոք և ոչ մեկին փրկել չի հաջողվել: 10-րդ երեխան արդեն ծնվել է հիվանդանոցի մուտքի մոտ, սակայն այդ փոքրիկին էլ չեն կարողացել փրկել:
Բժիշկը բազմապտղությունը բացատրում է այն հանգամանքով, որ կինն անպտղությամբ է տառապել, ապա նրա արգանդ միանգամից մի քանի սաղմ է իմպլանտացվել: Ընդ որում, կնոջ հղիության ընթացքին ոչ մի մասնագետ չի հետևել: Եթե նա հաճախակի այցելեր բժշկի, այդ դեպքում հնարավոր կլիներ գոնե 10-ից երեքին փրկել` ժամանակին հեռացնելով “ավելորդ” սաղմերը, բացատրել է մասնագետը:
Tags: բազմապտղություն, Հնդկաստան
