Ավստրալիան սառեցրել է ռուսաստանցիների հաշիվները

pic_50459bdaef891a81488291a403a4bc47 (1)Ավստրալիայի իշխանությունները սառեցրել են տեղի տարադրամով 29 մլն-ի (26 մլն ԱՄՆ դոլար) հաշիվ:Տեղի ոստիկանության տվյալներով, այդ միջոցները պատկանում են ռուսաստանցիներին:

Իրավապահ մարմինները ենթադրում են, որ դրամական միջոցները ստացվել են  հանցավոր գործունեության արդյունքում: Բրիսբենի դատարանը համաձայնել է ոստիկանության փաստարկների հետ ու սառեցրել 24 հաշիվ: Դրամական միջոցների արգելափակումը հետաքննության արդյունք է, որը արդեն 6 ամիս է ինչ ընթանում է: Ոստիկանությունը պարզել է, որ այդ հաշիվների վրա 2011-ին միջոցներ են փոխանցվել Սիբիրից` 9 ռուսների կողմից: Ընդ որում, դրանք ավստրալական բանկ են հասել ոչ անմիջապես, այլ Չինաստանի ու Հոնկոնգի միջոցով:

Ոստիկանությունն արդեն այդ գործով հետախուզում է կատարել Գոլդ-Կոստ քաղաքում գտնվող 2 տներում, սակայն դեռևս ոչ ոք չի ձերբակալվել:

Tags: